Հեղինակավոր The Economist շաբաթաթերթն անդրադաձել է Արցախի շրջափակմանը։
«Լեռնային Ղարաբաղը, փաստացի, մեկ ամիս է, ինչ շրջափակման մեջ է։ Ադրբեջանի կառավարության կողմից աջակցություն ստացող մի խումբ ցուցարարներ ցույց են անում «անկլավը» Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի վրա։ Դրա հետևանքով ճանապարհի երթևեկությունը փաստացի կանգեցված է, իսկ տասնյակ հազարավոր էթնիկ հայեր կտրված են աշխարհից»,-գրում է պարբերականը։
Աղբյուրը նշում է նաև, որ Ստեփանակերտի խանութների դարակները դատարկ են. Ժամանակ առ ժամանակ տեղական արտադրության կաթնամթերք կամ շատ քիչ քանակությամբ շաքարավազ են ստանում և մեկական կգ-ով բաժանում ընտանիքներին։









