Օրերս Նիկոլ Փաշինյանն իր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ պաշտոնական Երևանի համար ընդունելի է խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը, որը ենթադրում է պայմանագիր՝ առանց Արցախի հարցի կարգավորման։ ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ պնդում է, որ Փաշինյանի հայտարարություններն իրար հակասում են, իսկ Պրագայում Ալմա Աթայի հռչակագրին հղում անելը հիմնապես փոխում է բանակցային գործընթացը։ «Բաքվի հետ խաղաղության պայմանագիր մշակելիս՝ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին ապավինելու Երևանի համաձայնությունը, որն ամրագրված էր 2022-ի հոկտեմբերին Պրագայում կայացած գագաթնաժողովից հետո հրապարակված հայտարարության մեջ, արմատապես փոխեց բանակցային գործընթացի տրամաբանությունը։ Ալմա-Աթայի հռչակագիրը հաստատեց Խորհրդային Միության հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը մտնում էր Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ։ Իհարկե, այս հանգամանքը շատ դժվար է անտեսել Բաքվի և Երևանի խաղաղ գործընթացում»,- ասել է Զախարովան։
Քաղաքագետ Գարեգին
Պետրոսյանը Vesti.am-ի հետ զրույցում հիշեցրեց,
որ Փաշինյանն իր ասուլիսում խոսեց նաև ՄԱԿ-ի
4 բանաձևերից և դրա կատարման անհրաժեշտությունից, որոնք ճանաչում են Ադրբեջանի տարածքային
ամբողջականությունը։ «Նիկոլ Փաշինյանը ելնում է այն իրողությունից, որ ունենք պատերազմի
արդյունքում: Մյուս կողմից, հնարավոր բոլոր միջոոցներն օգտագործելով, մեղավորություն
իր վրայից վանում է՝ իշխանությունը պահպանելու համար։ Իմ կարծիքով՝ և՛ Ալմա Աթայի հռչակագիրին,
և՛ ՄԱԿ-ի 4 բանաձևերերին հղումը սեփական մեղավորությունից խուսափելու համար է արվում։
Ալմա Աթայի հռչակագրում ընդամենն արձանագրվում է, որ ԽՍՀՄ փլուզուման արդյունքում նախկին
սահմաններով ձևավորվում են հանրապետություններ։ Իսկ ինչ վերավերում է Արցախին, ապա ԽՍՀՄ Սահմանադրությունը Արցախին թույլ է տալիս սեփական
կամարտահատմամբ որոշել իր ճակատագիրը։ Հելիսնկյան ակտի հիման վրա, որը ենթադրում է
նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը, Արցախն անկախացել է։ Փաշինյանը մի կողմից մանապուլացնում
է, որ ընդունել ենք Խորհրդային սահմաններն այնպես ինչպես կա, մյուս կողմից էլ գիտակցաբար
թաքցնում է վերոնշյալ փաստը»,- նշեց քաղաքագետ Պետրոսյանը։
Ըստ նրա, Փաշինյանը, ելնելով պատերազմի իրողությունից, թաքցնում է նաև, որ ԽՍՀՄ փլուզման պահին Խորհրդային
միության նախկին վարչատարածքային սահմաններում զուգահեռաբար առաջացել են երկու անկախ
պետություններ։ Այստեղ Ալմա Աթայի հեռչակագրին հղում անելը, ըստ Պտերոսյանի, անմիաստ
է, քանի որ այդտեղ չկա որևէ սահմանափակում, թե քանի պետություն կարող է անկախանալ: Այդ հռչակագիրը որևէ կերպ չի հակասում Արցախի անկախացման
գործընթացին։
Փաշինյանի ընտանիքին
պատկանող լրատվամիջոցի հավաստի աղբյուրի փախանցմամբ կա խաղաղության պայմանգրի երկու
տարբերակ՝ ռուսական, որն առաջարկում է կնքել պայմանգիր առանց Արցախի, և արևմտյան, որտեղ
առաջակում են Արցախը թողնել Ադրբեջանին։ Բանն այն է, որ վարչապետ Փաշինյանն ասում է,
որ հայկական կողմը պատրաստ է ստորագրել ռուսական առաջարկը, սակայն հայտարարություններով
վերահաստատում է արևմտյան տարբերակը։ Ըստ քաղաքագետի՝ այստեղ կարելի է Փաշինյանի վարքից
միայն ենթադրություններ անել։ «Փաշինյանն առաջնորդվում է նախապես մշակված սցենարով,
որը ինչ-որ պահի խաթարվել է՝ ռուսական գործոնով պայմանավորված։ Եթե դիտարկենք
այդ հավաստի աղբյուրի տարբերակը, ապա ստացվում է, որ իր համար չափազանց կարևոր է կարգավորման
շուտափույթ լուծումներ գտնելու տարբերակը։ Մյուս կողմից էլ անուղղակի ձևով ասում է, որ այդ կարագավորմանը հասնելու
համար կա խոչընդոտ և դա ներկայացնում է ռուսական տեսքով։ Ասուլիսում էլ հնչեցրեց միտք,
որ մեզ համար երկու տարբերակներն էլ ընդունելի են և դրանց մեջ առանձնապես մեծ տարբերություն
չկա։ Սա անում է այն պարագայում, երբ մեկը ենթադրում է Արցախի մշտական կորուստ, իսկ
մյուսով Արցախի խնդիրը առանձնացվում է հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացից, որն, ըստ
իս, բխում է Հայաստանի շահերից»,- եզրափակեց Գարեգին Պետրոսյանը։









