Foto

ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը այս իրավիճակում նպատակահամար չէ

ՀԱՊԿ զորավարժությունները Հայաստանում անցկացնելը այս իրավիճակում նպատակահամար չէ, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Զորավարժությունները Հայաստանում այս տարի չեն կայանա», - ասաց նա:

Վարչապետի խոսքով՝  Հայաստանի ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել միտքը, որ ՌԴ-ն ՀՀ անվտանգության ոլորտի թիվ մեկ  դաշնակիցն է ու անվտանգության երաշխավորը:

«Պիտի ասեմ, որ մենք նույնպես հարցը ընկալում ենք այդպես: 44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը  Ռուսաստանի հետ եղել է այն, որ մտավախություններ ունենք, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնակի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ, իմ կարծիքով՝ խոսակցությունը եղել է շատ կոնկրետ ու մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են  անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների համար», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի  հիմնական  խնդիրն այն է եղել, որ գործնական խնդիր կա՝ ի ցույց դնելու ու հասկանալու, թե որն է ՀԱՊԿ  պատասխանատվության գոտին Հայաստանում:

Վարչապետի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական  ներկայությունը ոչ միայն  չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ, ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար:

«Մենք առայժմ արձանագրում ենք այս փաստերը, բայց հետևություն չենք անում», - նշեց նա: