Foto

30 տարվա նահանջ կամ առաջընթացի գաղտնիքը

Դեկտեմբերի 12-ից փակ է Արցախն Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, որն արդեն իսկ ստացել «կյանքի ճանապարհ» անվանումը։ Միջազգային կազմակերպությունները և մի շարք երկրներ շարունակում են կոչ անել՝ բացել միջանցքը,  ՌԴ խաղաղապահներն ասում են, որ բանակցությունները շարունակվում են, ՀՀ կառավարությունն ամեն առիթով հիշեցնում է, որ Ադրբեջանը խախտում է «եռակողմն» ու մի շարք այլ հայտարարություններ, իսկ ՌԴ խաղաղապահները չեն կարարում իրենց պարտականությունները։ Այս հայտարարությունները և կոչերը որևէ գործնական խնդիր չեն լուծում։ Այս ամենից այն կողմ ի՞նչ է իրականում կատարվում Արցախում և ի՞նչ բեռ է կրում Արցախն ու արցախցին։

Հայաստանում ամանորյա շքեղ զարդարանք է ու հրավառություն, ամանորյա ճոխ սեղան, զբոսաշրջային համայնքների ղեկավարները հայտարարում են, որ իրենց հյուրանոցների մեծ մասում տեղ չկա և՛ այլն, և՛ այլն։

Շատերն են հիշում 90-ականների Երևանը, երբ Արցախում թեև հաղթական կռիվ էր, բայց քաղաքում լուսավորություն չկար, տոնական տրամադրության մասին էլ չէին հիշում։ Փայտի վառարանների վրա կորտոֆիլ էին պատրաստում, տնական թթու ու օղի դնում սեղանին, երեխաներին էլ տոնական սեղանի կոնֆետներով ու մրգերով Ձմեռ պապիկի տոպրակներ նվիրում և վերջ։ Հիմա, երբ Հայաստանում տոն է, իսկ Արցախում գուցե ավելի ծայրահեղ քան 90-ականներին այստեղ էր՝ կրկին ջրբաժան է գծվում՝ արցախցի ու հայաստանցի։ Այո երկրի դարպասը պահող և ամեն օր վառոդի հոտ շնչող արցախցին սննդի խնդիր ունի, իսկ Հայսատանում հրավառություն է։

Արցախում այսօր առաջին անհրաժեշտության իրերի կարիք կա։ Ամանորին՝ հաց ու պանրի հերթ են կանգնում, վերջանալիս էլ՝ գլխիկոր հեռանում: Նորածին երեխաները կաթնախառնուրդի կարիք ունեն, մանկական սնունդը վաճառվում է սահմանափակ քանակությամբ, դեղերի, վառելիքի կարիք, նորածին ունեցող մորը ծաղիկների փոխարեն բողկի ծաղկեփունջ են նվիրում, շատպ օգնության  մեքենաները վառելիքի բացակայության պատճառով չեն կարողանում օգնության հասնել, հիվանդներին Հայաստան տեղափոխելն էլ հնարավոր է միայն Կարմիր խաչի օգնությամբ, այն էլ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Ասյօր էլ Արցախի ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց, որ դադարեցվում է նախադպրոցական և պետության կողմից սնունդ մատակարարվող հաստատությունների աշխատանքը։  Երբեմնի ծաղկող ու բարգավաճող Արցախն ասյօր նահաջել է 30 տարի՝ վերածվելով 90 ականների Հայաստանի: Սակայն այն ժամանակ Հայաստանում ու Արցախում մի շատ կարևոր բան կան՝ սեր և միասնականություն, որը հաղթեց և՛ սովին, և՛ ցրտին և՛, ամենակարևորը, թշնամուն և դա այնքան ամուր էր, որ շուրջ 5 տարի պետք է եղավ այն ներսից և դրսից քայքայելու համար։ Արցախցին ուժեղ է և կարող է պայքարել նույնիսկ հիմա՝ այս անգամ արդեն և՛  ներսում, և՛ դրսում:

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան