Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր։ Լաչինի միջանքը փակելով՝ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ․ եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունը, ինչը լրջագույն հարցեր է առաջացնում Բաքվի պայմանագրուանակության վերաբերյալ։ Այդ մասին քիչ աառջ Կառավարության այս տարվա առաիջին նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է ՀՀ-ին վերագրել սեփական պարտավորությունները չկատարելու գործելակերպ, ինչը բացարձակապես մտացածին է։ Էական է նաև արձանագրել, որ Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ են բերվում, բայց, իմ համոզմամբ, ամենախորը և իրական պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում և միջազգային հանրությունն էլ սկսել է ավելի հստակ արձանագրել ԼՂ հայությանը էթնիկ զտումների և ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի տեսանելի քաղաքականությունը», - ասաց Փաշինյանը և հավելեց, որ ավելի առարկայական քայլեր է ակնկալում միջազգային հանրությունից՝ այդ թվում ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ ՌԴ-ից, ում խաղաղապահ զորախումբը տեղակայված է ԼՂ-ում և Լաչինի միջանքը սեփական վերահսկողության տակ պահելը նրա ուղիղ պարտավորությունն է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարարությամբ։









