Panasonic Holdings Corporation-ը մտադիր է դադարեցնել իր հայտնի բրինձ եփելու կաթսաների արտադրությունը Ճապոնիայում։
Արտադրողը նմանը քայլի է դիմում պահանջարկի նվազելու եւ մեծ արտադրական ծախսերի պատճառով, հայտնում է Bloomberg-ը։
Ընկերությունը մինչեւ 2023 թվականի հունիսը բրինձ եփելու կաթսաների արտադրությունը կտեղափոխի Չինաստանի Հանչժոու քաղաք:
Բրնձի կաթսաները Ճապոնիայում Panasonic-ն արտադրում է 1956 թվականից:
Ընկերության հաշվետվությունում նշվում է, որ Ճապոնիայի բնակչության ծերացումը, ինչպես նաեւ երիտասարդ սերնդի ապրելակերպի փոփոխությունները հանգեցրել են նրան, որ բրնձի սպառումը կրկնակի 1960-ականների կեսերից կրճատվել է:









