Foto

Վերացվել են երկու ընկերությունների արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

Վերացվել են երկու ընկերությունների արտադրական գործունեության կասեցումը։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել են երկու ընկերությունների՝ «Յունիվերսալ էքսպորտ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի (Կոտայքի մարզ, գ. Բջնի) և անհատ ձեռնարկատեր Սոս Ղարախանյանին պատկանող մսամթերքի արտադրամասի (Տավուշի մարզ, գ. Կողբ), արտադրական գործունեության կասեցումները:

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի և Տավուշի մարզային կենտրոնների տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ այս երկու արտադրամասերում շտկվել են նախկինում հայտնաբերված խախտումները»,-ասված է հաղորդագրության մեջ: