Սըր Էլթոն Ջոնը 2023 թվականի հունիսի 25-ին լինելու է Glastonbury փառատոնի գլխավոր մեներգիչը: Ինչպես փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը, սա կլինի երաժշտի հրաժեշտի շրջագայության շրջանակներում վերջին շոուն։ «Ավելի լավ միջոց չկա իմ բրիտանացի երկրպագուներին հրաժեշտ տալու: Ես անհամբերությամբ սպասում եմ աշխարհի ամենամեծ փառատոնին: Այն կլինի աներևակայելի զգացմունքային»,- ասված է երաժշտի հայտարարության մեջ: Աշխարհահռչակ երգահանը հինգ տարի առաջ հայտնել էր բեմից հեռանալու մասին։ Շրջագայությունը պետք է տեղի ունենար 2021 թվականին, սակայն համաճարակը միջամտեց, և անցյալ ամռանը Ջոնը ազդրի վնասվածք ստացավ։ Այդ պատճառով երգիչը ելույթները Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում հետաձգել էր։ Подробнее: https://shabat.am/am/article/295018/Elton-Joni-verjin-hamergy-klini









