Foto

Հարավային Կորեայի նախագահը հյուսիսկորեական անօդաչուների ներխուժումից հետո պատերազմի պատրաստվելու կոչ է արել

Նախագահ Յուն Սոկ Յոլը երկրի զինված ուժերին կոչ է արել պատրաստվել պատերազմի՝ երկրի տարածք հյուսիսկորեական անօդաչուների ներխուժումից հետո։ Այս մասին տեղեկացրել է KBS հեռուստաալիքը։

«Խաղաղության հասնելու համար մենք պետք է պատրաստվենք պատերազմի՝ ճնշող գերազանցությամբ»,- ասել է նա պաշտպանական հետազոտությունների վարչություն այցելության ժամանակ։ Հարավային Կորեայի նախագահի խոսքով՝ Սեուլը մտադիր չէ հանդուրժել Հյուսիսային Կորեայի նման սադրանքները։ «Պետք է հասկանալ, որ շինծու խաղաղությամբ մենք ոչ միայն անվտանգությունը չենք ապահովի, այլեւ կխարխլենք նրա հիմքերը»,- նշել է նա։

Յուն Սոկ Յոլը կոչ է արել Հյուսիսային Կորեայի գործողություններին պատասխանել «հատուցմամբ»։ «Երբեք չպետք է վախենալ կամ երկմտել»,- ընդգծել է նա եւ հույս հայտնել, որ Սեուլի զինված ուժերը «կդառնան բանակ՝ լի մարտնչելու եւ հաղթելու քաջությամբ եւ վճռականությամբ»։