Դատարանը երկարաձգեց նաև ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի վարորդ Կարո Օկումուշյանի տնային կալանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը ևս տնային կալանքի տակ կմնա 2 ամիս։ Դատավարության ժամանակ նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբանների միջնորդությունները նրա խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ։









