Վերջերս լուրեր ընթերցելը շատերի մոտ անհանգստության զգացում է առաջացնում։ Այժմ հատկապես կարևոր է տեղեկատվական հիգիենայի պահպանումը և նորությունների ընթերցման համար միայն որոշակի ժամանակ հատկացնելը։ Արթնանալուց անմիջապես հետո մի՛ վերցրեք սմարթֆոնը և մի՛ կարդացեք լուրեր քնելուց առաջ։ Երեկոյան լավ ֆիլմեր դիտելն անհանգստությունը հաղթահարելու լավագույն միջոցը կարող է լինել: Elle.ru-ն ներկայացնում է իր ֆավորիտ կինոնկարները:
«Փարիզը կարող է սպասել»
Երբ ինչ-որ բան ըստ պլանի չի ընթանում, հեշտությամբ կարող եք նյարդայնանալ և հիասթափվել, կամ փոխարենը՝ կարող եք «հանձնվել» և վայելել ամեն ակնթարթը. ահա թե ինչ են արել «Փարիզը կարող է սպասել» ֆիլմի գլխավոր հերոսները՝ Աննան և Ժակը, երբ գնում են չպլանավորված ճանապարհորդության Ֆրանսիական Ռիվիերայի երկայնքով: Արևով, ծաղիկներով, ֆրանսիական համեղ խոհանոցով, նոր ծանոթություններով ու տպավորություններով լի երկու կարճ օրերն Աննային կհիշեցնեն, որ կյանքը գեղեցիկ է։
«Լիալուսնի թագավորություն»
Ճանաչելի գեղագիտություն, որը Ինստագրամում նույնիսկ առանձին @accidentallywesanderson հաշիվ ունի, կատարյալ երաժշտական ուղեկցում, հուզիչ պատմություն, Բրյուս Ուիլիսը, Թիլդա Սվինթոնը, Էդվարդ Նորթոնը, Ֆրենսիս Մակդորմանդը և Բիլ Մյուրեյը… արժե՞ շարունակել: Ավելի լավ է շուտ միացրեք ֆիլմը: Եվ կապ չունի՝ կինոնկարն առաջին անգա՞մ եք դիտում, թե՞ քսաներորդ անգամ. գեղագիտական հաճույքը երաշխավորված է։
«Կապիտան ֆանտաստիկ»
Պատմություն երեխաների մասին, ովքեր իրենց ամբողջ չափահաս կյանքն անցկացրել են անտառում, գիտեն մի քանի օտար լեզուներ, տիրապետում են քվանտային ֆիզիկային և փիլիսոփայությանը և երբեք սմարթֆոն չեն պահել իրենց ձեռքում։ Եվ այո, ֆիլմի գործողությունները տեղի են ունենում մեր ժամանակներում։ Հետաքրքի՞ր է: Հիմա պատկերացրեք, թե ինչ կլինի, երբ հերոսները պատահաբար դուրս գան տնից ու հայտնվեն մեծ քաղաքում և պարզեն, թե ինչ է ինտերնետը, և առաջին անգամ սիրահարվեն։ Վերբեռնեք ֆիլմը։
«Ուոլթեր Միթիի անհավանական կյանքը»









