Foto

Կառավարության նիստի օրակարգում 55 հարց է. ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 55 հարց, որից 48-ը չի զեկուցվում, եւ 4 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին,

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՆՈՐ ՓՐՈՋԵԿՏՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին եւ այլ հարցեր: