Foto

Ինչպես Ամանորին շատ չգիրանալ

Սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը  խորհուրդ  է տալիս Ամանորին ավելորդ քաշ հավաքելուց հնարավորինս խուսափելու համար ճիշտ սնվել և չտրվել սննդի նկատմամբ գայթակղությանը:

«Անպայման պետք է ուտել բանջարեղեն, օգտագործել սպիտակուցներ, միրգ, պանիր, լոբեղեն, ոսպեղեն ու, ամենակարևորը, չչարաշահել քաղցրը»,-ասաց նա:

Հարցին, թե կարիք կա՞ բեռնաթափման օր իրականացնել, սննդաբանը պատասխանեց, որ ճիշտ սնվելու դեպքում բեռնաթափման կարիք չի լինի:

«Իսկ գիրանալու խնդիրը գոյություն ունի տարին նաև մյուս 365 օրերին, ոչ թե միայն Ամանորի տոնական առաջին հինգ օրերին: Եթե դուք ողջ տարին ճիշտ եք սնվում, ապա Ամանորին գիրանալու էական խնդիր չեք ունենա: Իհարկե, հիմնականում 1-2 կգ գիրանում են, բայց դա այդպես է ամբողջ աշխարհում, քանի որ մարդիկ ավելի շատ են ուտում, քիչ շարժվում»,-ասաց նա:

Վարդանուշ Պետրոսյանը խորհուրդ տվեց տոնական սեղաններից օգտվելուց զատ չմոռանալ շատ հեղուկներ օգտագործելու մասին, խմել հատկապես հասարակ ջուր: