Foto

Միանգամից 2 ակումբ պատրաստ է 127 միլիոն եվրո վճարել Էնցո Ֆերնանդեսի համար

Պորտուգալական «Բենֆիկան» երկու առաջարկ է ստացել աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի համար։ Երկու դեպքում էլ լիսաբոնյան ակումբը հնարավորություն ունի տրանսֆերից ստանալ 127 միլիոն եվրո, հաղորդում է պորտուգալական A Bola-ն։ Առաջարկները «Բենֆիկայի» նախագահ Ռուի Կոշտային փոխանցել է 21-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը։

Էնցո Ֆերնանդեսի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը»։ Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Էնցո Ֆերնանդեսը մասնակցել է 13 հանդիպման, խփել 1 գոլ։

Հիշեցնենք՝ Էնցո Ֆերնանդեսն արժանացել էր աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին։