Foto

Ամանորյա սեղանի շուրջը շատ աղի կերակուր մի՛ կերեք․ խորհուրդներ

Ամանորյա սեղանի շուրջը նախքան կենաց խմելը խորհուրդ է տրվում ուտել, բայց ո՛չ յուղոտ կերակուր, որը նպաստում է ալկոհոլի արագ յուրացմանը, ոչ էլ դժվար յուրացվող ածխաջրեր:

Որպեսզի լյարդը և երիկամները կարողանան դիմանալ ծանրաբեռնվածությանը, ամանորյա սեղանի շուրջը շատ աղի կերակուր մի՛ կերեք, իսկ ալկոհոլային խմիչքները քիչ քանակությամբ և ուշ-ուշ խմեք: 

Նոր տարվա խնջույքից հետո Առավոտյան խումհարությունը հաղթահարելու համար խորհուրդ է տրվում 200գ նարնջի հյութի մեջ 1 կիտրոնի հյութ քամել, ավելացնել 100գ մեղր, այս խառնուրդը լավ հարել և խմել:

Մի քանի օր տևող խնջույքից հետո օրգանիզմը բեռնաթափելու խորհուրդ է տրվում խմել մեկ բաժակ ջուր՝ 1 կիտրոնի հյութով կամ որևէ թթվաշ մրգի հյութ: 

Չնայած հայերը սնունդը լավ մարսելու համար նախընտրում են խմել հանքային ջրեր, այն չի թույլատրվում օգտագործել ուտելուց հետո, քանի որ այդ դեպքում մարսողությունը դժվար է ընթանում: