Foto

Հայաստանի հետ երկխոսության համար Ադրբեջանը բաց է ցանկացած հարթակում․ Բայրամով

Հայաստանի հետ բանակցություններում Ադրբեջանն ավելի շատ միտված է արդյունքների ապահովմանը, իսկ այն, թե որ հարթակում են դրանք տեղի ունենում, առաջնահերթ չէ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ադրբեջանական կողմի հիմնական նպատակն արդյունքն է, բանակցությունների արդյունավետությունը: Այս տեսանկյունից բանակցությունների հարթակը թեև կարևոր է, սակայն մեզ համար առաջնահերթ հարց չէ»,- ասել է Բայրամովը:

Նա ընդգծել է, որ ադրբեջանական կողմը միշտ համաձայնել է բանակցությունների ցանկացած հարթակում․ «Մենք բաց ենք այս գործընթացի համար: Բացառություն են կազմում միայն այն հարթակները, որոնց մասնակիցներն արդեն դրսևորել են կողմնակալություն և չեն կարողացել լինել չեզոք: Բնականաբար, նման հարթակներն ու մասնակիցները մեզ համար անընդունելի են»,- ընդգծել է նախարարը: