Foto

Սյունիքի մարզպետը հանդիպել է Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիներին

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր հերթական անգամ հանդիպել է Արցախ մեկնելու անհնարինության պատճառով Գորիսում ժամանակավորապես բնակվող արցախցիներին։

Մարզպետը խոսել է նրանց հետ կացարանների պայմանների ու կենցաղի կազմակերպման մասին, հետաքրքրվել խնդիրներով ու հոգսերով, լսել նրանց մտահոգությունները։

Հնարավոր է սա 9 մարդ and ներսում նկարն է

Ռոբերտ Ղուկասյանը կրկին վստահեցրել է, որ Սյունիքի մարզպետարանն իրենց կողքին է ու պատրաստ՝ արձագանքելու ծագած խնդիրների լուծմանը, աջակցելու ինչով հնարավոր է՝ դժվարություններին միասին դիմագրավելու համար․․․