Foto

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գորիս-Սիսիան հատվածում առկա է մերկասառույց և մառախուղ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Տաթև-Վերին Խոտանան ճանապարհահատվածը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: