Foto

5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրանում

Իրանի հյուսիս-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնը։

 Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 49,9 հազար բնակչություն ունեցող Թեբես քաղաքից 54 կմ հեռավորության վրա։