Դեկտեմբերի 12-ից ադրբեջանցի
«բնապահպանները» փակեցին Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ
կենսական ճանապարհը։ Պատճառն այն է, որ նրանք ցանկանում են գնալ Մարտակերտում գտնվող Կաշենի
հանքավայր։ Հետաքրքիրն այն է, որ հանքի շահագործման իրավունքները ձեռք է բերել բրիտանական
Anglo Asian Mining Plc ընկերությունը։ Այն
գրանցված է Լոնդոնում, սակայն գլխավոր գրասենյակը Բաքվում է։ Իսկ ինչպե՞ս եղավ, որ
Ադրբեջանը Կաշենի հանքը կարողացավ վաճառել և ո՞րն էր դրա իրավական հիմքը։ Բանն այն
է, որ Արցախն իրավաբանորեն ո՛չ Հայաստան է, ո՛չ Ադրբեջան։ Ո՞րն էր այդ գործաքի հիմքը։ Ըստ սահմանադրագետ Վահե Գրիգորյանի՝
Ադրբեջանն իրավական տեսանկյունից չպետք է կարողանար վաճառել, բացի այդ բրիտանական կազմակերպությունը
չպետք է գնար նման գործարքի։ «Պարզ է, որ սա արդեն քաղաքական շահերի բախում է և փորձ
է արվում երրորդ պետության բիզնես շահերը սպասարկելու համար ներխուժել Արցախի տարածք»,-
նշեց Վահե Գրիգորյանը։
Այդ դեպքում գործարքի պայմանագրի վայրը նշվում է Ադրբեջա՞ն, թե՞ Հայաստան և արդյո՞ք ցանկացած դեպքում չի խախտվում արցախցիների ինքնորոշման իրավունքը: «Ծանոթ չեմ վաճառքի և վարձակալության պայմանագրին․ դա պայմանգիրը կնքողների խնդիրն է։ Գուցե պայմանագիրն անվավեր է կամ առհասարակ առոչինչ։ Հայաստանի իշխանությունը թեև չի հայտարարում, որ Արցախը Հայաստան է, բայց առնվազն կա համաշխարհային կոնսենսուս այն հարցի շուրջ, որ Արցախն ամենևին էլ Ադրբեջան չէ (որոշ բացառություններով)։ Պայմանավորված իրավիճակով՝ Արցախի սյուբեկտայնության հարցը անընդհատ բարձարցվում է։ Իհարկե, կան որոշակի պետություններ՝ Թուրքան և այլն, որ ցանկանում են Արցախը կրկին բռնակցել Ադրբեջանին։ Միջազգային ընկերությունն էլ, որ մտածում է, թե գնել է այդ հանքը, կարող է դիմել միջազգային արբիտրաժային դատարան և Ադրբեջանից փոխհատուցում պահանջել իր կրած վնասների համար։ Կարծիքս հիմնված է իրավաբանական և գիտական վերլուծություննների վրա՝ Արցախն Ադրբեջան չէ և ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որ Արցախը վերստին բռնակցվի Ադրբեջանին»,- ասում է Վահե Գրիգորյանը։ Ըստ սահմանադրագետի՝ մինչև 2020թ նոյեմբերի 9-ը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբրի կազմաքանդումը երբևէ չի քննարկվել, որ բուն Արցախի տարածքը լինի Ադրբեջանի կազմում։ Միջազգային նման օրինակ Վահե Գրիգորյանին հայտնի չէր։ Նշենք, որ մամուլում կան տեղեկություններ, որ հանքավայրի վատճառքի կամ վարձակալության ժամանակ հայկական կողմը դեմ չէր։









