Foto

ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն ևս միացավ Բայդենին ուղղված կոչին, ընդդեմ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման

Ես աջակցում եմ այն հազարավոր մարդկանց, ովքեր տառապում են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի ապօրինի շրջափակումից։ Այդ մասին Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն և հավելել․

«Ես հպարտությամբ եմ միացել Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆին և մեր գործընկերներին՝ նախագահ Բայդենին ուղղված նամակում կոչ անելով՝ միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի պաշտպանության համար»,- գրել է նա։

Հիշեցնեք՝ նախօրին ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգությունը։