Մեկարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Նիստում քննարկվում է Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու հարցը։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ ծառայությունը կլինի վարչապետին ենթակա մարմին։
«Արտաքին հետախուզական ծառայության ստեղծմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք ու այդ համայնքում կարևոր դերակատրություն է ունենալու արտաքին հետախուզական ծառայությունը», - նշեց նա։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով հնարավորություն կստեղծվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով ու արհեստավարժությամբ կնպաստեն Արտաքին հետախուզության ծառայության կայացմանը», - նշեց ԱԽ քարտուղարը։
Արտաքին հետախուզական ծառայության պետը կդառնա ՀՀ անվտանգության խորհրդի անդամ։









