Foto

Դավթաշենի կամրջին բախվել են 27 մեքենաներ. ճանապարհը երկկողմանի փակ է

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 07։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների բախվել է 27 ավտոմեքենա. կա երկու տուժած:

Ավտոճանապարհը երկկողմանի փակ է:

Դեպքի վայրում աշխատում են փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցները։