Foto

ՌԴ խաղաղապահները կարող են պահանջել և օգտագործել Արցախի օդային տարածքը․ Ճաղարյան

Արդեն 8 օր է թշնամի երկրի «բնապահպանների» ջանքերով և միջազգային հանրության լռության պայմաններում փակ է Արցախը ՀՀ-ին և աշխարհին կապող միակ ճանապարհը։ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հավաստմամբ՝ Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է թռիչքների և վայրէջքների։ Vesti.am-ը Քաղավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Հակոբ Ճաղարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հնարավոր մեխանիզմններ կան օդային տարածքն օգտագործելու համար։

«Գոյություն ունեն քաղաքացիական և պետական օդանավեր։ Քաղաքացիական օդանավերը ենթարկվում են քաղաքացիական օդանավերի մասին կոնվենցիային, դրանք ուրիշ հարթությունում են։ Պետական օդնավերի թռիչքներն այլ հարթությունում են՝ խաղաղապահ գործունեություն իրականացնող ռուսական կողմը կարող է պահանջել և ստանալ այդ թույլտվությունը։ Հաջորդ ուղղությունը ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի և Կարմիր խաչի մասնակցությունն է այդ գործում։ Չիկագոյի կանվենցիայի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի համաձայն՝ Ադրբեջանը թույլ չի տալու հայկական քաղաքացիական օդանավերին վայրէջք կատարել Արցախում, հակառակ դեպքում պահանջվելու է Ադրբեջանի համապատասխան ծառայության ներկայացվածությունը օդանավակայանում, որովհետև այն իրավաբանորեն գտնվում է Ադրբեջանի տարածքում, հետևաբար՝ նաև ադրբեջանական օդային համակարգի հսկողության տակ»,- ասաց Ճաղարյանը։

Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ-ն չի փակում, արգելում ՀՀ տարածքով Ադրբեջանի թռիչքները դեպի Նախիջևան: Հարցի պատասպանը, շատ լակոնիկ էր․ «Չի կարող»։ Պատճառն էլ, ըստ Ճաղարյանի՝ այն է, որ ՀՀ իշխանությունը օդային տարածքն օգտագործելու համար ոչինչ անել չի կարող, բացի Ադրբեջանին դիմելուց, ինչն արդյունավետ չէ։ Ըստ Ճաղարյանի՝ ՀՀ-ն էլ իր օդը փակելու և Նախիջևան թռիչքներն արգելելու հնարավորություն չունի, քանի որ վարել է անատամ քաղաքականություն: «Գոյություն ունեցող հակաօդային պաշտպանությունը հայ-ռուսական է։ Եթե ՀՀ-ն թույլ չի տալիս, որ իր տարածքով թռիչքներ իրականանան, ապա գործընկերը՝ ռուսական զորամիավորումը, պատավոր է կատարել միջազգային օրենսդրության համապատասխան թուլատրելի միջոցառումներ՝ ընդհուպ այդ օդանավերի ստիպողական վայրէջք կատարելը հայկական օդանավակայաններից մեկը՝ ստուգման նպատակով: Ի՞նչ իմանաս՝ ի՞նչ նպատակով է թռիչքը կատարվում։ Հայաստանը չի անում դա, քանի որ չունի գործընկեր, որն իրականացնում է Հայաստանի հակաօդային պաշտպանություն։


Հեղինակ: Աննա Ավետիսյան