Foto

Ամոթ. Արտակ Բեգլարյանը անդրադարձել է օրերս Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Հունգարիայի միջև ստորագրված համաձայնագրին

Մինչ Ալիևի ռեժիմը Արցախի 120 հազար մարդու լիակատար շրջափակման մեջ է պահում որպես պատանդ և զրկված գազամատակարարումից, Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան դեկտեմբերի 17-ին համաձայնագիր են ստորագրել ադրբեջանական էլեկտրաէներգիայի մատակարարման մասին՝ ի լրումն իրենց գազային և նավթային ջերմ հարաբերությունների: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

«Ստորագրմանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և այնտեղ ողջունել Ալիևին։

Ամոթ այդ ղեկավարներին միջազգային հանցագործի ձեռքը սեղմելու և  Արցախի դեմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը ֆինանսավորելու համար»,- գրել է Բեգլարյանը: