Foto

Ֆրենկ Փալոունը միացել է ԱՄՆ նախագահին ուղղված նամակին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովելու համար

ԱՄՆ կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոն միացել է մի շարք կոնգրեսանանների` ԱՄՆ նախագահ Բայդենին ուղղված նամակին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովելու համար։

«Միացել եմ իմ գործընկերների՝ նախագահ Բայդենին ուղղված նամակին ՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը շրջափակեց Լաչինի միջանցքը ՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը ՝ վտանգի ենթարկելով հազարավոր մարդկանց»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Փալոունը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գլխավորությամբ շուրջ երեք տասնյակ կոնգրեսականներ նամակ են հղել Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու արցախահայության անվտանգությունը։