Առաջնահերթ պետք է լուծվի ճանապարհն ապաշրջափակման հարցը, անհրաժեշտ են երկարաժամկետ երաշխիքներ, որովհետև Ադրբեջանը մեկ անգամ փակել է, երկրորդ անգամ էլ է փակելու: Ոտքը տեղ է արել, պնդացրել է և ակնհայտ է, որ անպատժելիությունից ոգևորված կրկին նման սադրանքներ է անելու: Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը:
Նշենք, որ արդեն վեցերորդ օրն է, ինչ ադրբեջանիցները փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով Արցախը հայտնվել է շրջափակման մեջ:









