Foto

Կարծում եմ ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է այս հարցը քննարկի և լրջագույն միջազգային երաշխիքներ ապահովի մեր ժողովրդի համար, որպեսզի մենք մեր հայրենիքում կարողանանք անվտանգ ապրել․ Բեգլարյան

«Այսօրվանից նստացույց եմ սկսում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև, տարբեր պահանջներով ու կոչերով, բայց գլխավոր պահանջն ուղղված է միջազգային հանրությանը, առաջինը՝ ՄԱԿ-ին, որպեսզի իրենք հստակ գործողություններ իրականացնեն Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրավունքները պաշտպանելու համար, այդ թվում՝  այս պահին ադրբեջանական շրջափակումը վերացնելու, բայց նաև ավելի երկարաժամկետ երաշխիքներ ապահովելու ուղղությամբ»,- այս մասին ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև նստացույց է սկսել։

Իսկ, թե ինչո՞ւ հենց ՄԱԿ-ի գրասենյակի առջև, վերջինս նշեց, որ ՄԱԿ-ը գլխավոր համաշխարհային միջազգային կազմակերպությունն է, որը հնարավորություն ու մեխանիզմներ ունի հստակ մանդատ տալու կոնկրետ երկրների խաղաղապահ գործունեություն իրականացնելու, այս գործունեության շրջանակները սահմանելու, նաև լիազորություն և պարտավորություն ունի պաշտպանելու տարբեր ժողովուրդների անվտանգությունը և իրավունքները, եթե դրանք խախտվում են։

«Արցախի պարագայում, իհարկե մենք 2020 թիվը ունենք, երբ պատերազմի ժամանակ շատ մեծ, լայնամասշտաբ պատերազմական հանցագործուններ և ընդհանուր առմամբ մարդկության դեմ հանցագործություններ  է կատարվել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որին, ցավոք սրտի, ՄԱԿ-ը չի միջամտել։ Նշեմ, որ պատերազմը դադարեցվել է Ռուսաստանի միջամտությամբ և այս երկու տարվա ընթացքում , լավ, թե վատ, ռուս խաղախապահներն են ապահովել են խաղաղությունն ու անվտանգությունը։ Եվ, հիմա ունենք այն իրավիճակը, երբ ռուս խաղաղապահները ի վիճակի չեն շրջափակումը վերացնելու և անվտանգությունը ապահովելու, հետևաբար ՄԱԿ-ը, ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կարծում եմ՝ պետք է այս հարցը քննարկի և լրջագույն միջազգային երաշխիքներ ապահովի մեր ժողովրդի համար, որպեսզի մենք մեր հայրենիքում կարողանանք անվտանգ ապրել։ 

Հեղինակ: Թամարա Աբրահամյան