Foto

Ստոլտենբերգ. «ՆԱՏՕ-ն շարունակելու է երկխոսությունները Ռուսաստանի հետ»

ՆԱՏՕ-ն շարունակելու է երկխոսություններ վարել Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է ռազմա-քաղաքական կառույցի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը:

«ՆԱՏՕ-ն շարունակելու է երկխոսությունը Ռուսաստանի հետ, որտեղ և երբ կարողանանք: Այս պահին, երբ լարվածությունը մեծ է, շատ կարևոր է հաղորդակցության բաց ճանապարհների պահպանումը»,- ասված է ՆԱՏՕ-ի կայքում հրապարակված Ստոլենբերգի հաղորդագրության մեջ:

«ՆԱՏՕ-ն կշարունակի ուժեղացնել իր պաշտպանությունը, որպեսզի դաշնակիցներին պաշտպանի ցանկացած վտանգից՝ ներառյալ բալիստիկ հրթիռներից»,- հավելել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Vesti.am