Foto

Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանություն անել Արցախի ժողովրդին՝ Գորշ գայլերի և երիտթուրքերի ոճով. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը լուսանկար է հրապարակել ադրբեջանցի կեղծ «բնապահպանների» ակցիայից ու գրել.


«Այս լուսանկարը ճշգրտորեն արտացոլում է ալիևյան ռեժիմի «էկոլոգների» իրական դրդապատճառները, ովքեր շրջափակում էին իրականացրել Արցախի 120 հազար բնակչության դեմ։

Արցախի միակ ճանապարհը փակած ադրբեջանցի այս հետախույզը մի ձեռքով բռնել է բնապահպանական պաստառ, մյուսով ցույց է տալիս Գորշ գայլերի ժեստը։

Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանություն անել Արցախի ժողովրդին՝ Գորշ գայլերի և երիտթուրքերի ոճով»,- գրել է նա: