Վաշինգտոնը կենտրոնացրել է իր ուշադրությունն այդ մարտահրավերի, լարվածության թուլացման, Հայաստանին և Ադրբեջանին կայուն և համապարփակ կարգավորման ճանապարհին կանգնեցնելու անհրաժեշտության վրա: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին:
Նա հիշեցրել է, որ ամերիկյան կողմը կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում Վաշինգտոնում, ինչպես նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում:
«Ֆիլիպ Ռիքերը՝ մեր ավագ խորհրդականը, երկու երկրի պաշտոնյաների հետ ակտիվ երկխոսության մեջ է՝ համոզվելու համար, որ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, և ամենակարևորը, որ այդ երկու երկրներն անում են ամեն ինչ, որպեսզի հասնեն լարվածության թուլացման»,- ասել է Փրայսը: