Foto

Ադրբեջանական ագրեսիան չի սահմանափակվում միայն Արցախի նկատմամբ գործողություններով և սահուն կարող է անցում կատարել դեպի Հայաստան

Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը «ահազանգում», թե իբր վերջին օրերին բնապահպանական խնդիրներ են ստեղծում նաև Սյունիքի հանքարդյունաբերական ընկերությունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Հիշեցնեմ, որ ադրբեջանական վերջին սադրանքներն Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են բնապահպանական շղարշի ներքո։

Սա նշանակում է, որ ադրբեջանական ագրեսիան չի սահմանափակվում միայն Արցախի նկատմամբ գործողություններով և սահուն կարող է անցում կատարել դեպի Հայաստան։

Համենայնդեպս Ադրբեջանը ավելացնում է ճնշումը՝ զուգահեռ իր պայմաններով առևտրի դաշտ բացում»։