Տելեգրամյան ալիքներում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես են ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենաները Լաչինի միջանցքով շարժվում Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի ուղղությամբ, որտեղ ադրբեջանցի սադրիչները վրաններ են տեղադրել։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 10։30-ից երկկողմանի փակ է մնում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։









