Foto

Պարզվել է ևս մեկ ադրբեջանցի «բնապահպանի» ինքնություն. նա պահեստազորի կապիտան է

Սոցցանցերում հայկական օգտատերերը շարունակում են գաղտնազերծել «բնապահպանի» անվան տակ հանդես եկող ադրբեջանցի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև ներկա ու նախկին զինվորականներին։ Այս անգամ էլ ֆեյսբուքյան օգտատեր Ալեն Ղուլյանն է ակցիայի մասնակիցներից մեկի լուսանկարները հրապարակել ու կից գրել.

«Պահեստազորի կապիտան, սոցցանցերում Иреван Агрыдаг-ի տակ հանդես եկող «Երևանցի» Թելմանն էսօր որոշել ա էկոլոգիական հարցերով զբաղվել։

Մնում ա հասկանանք, թե ինչու հայերենով չի խոսում..»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10։30-ից ադրբեջանցիները փակել են Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը և տարբեր սադրանքների են դիմում՝ խաղաղապահներին հունից հանելու համար։

Նշենք, որ այս ու սրան նախորդած ադրբեջանական սադրանքների նպատակը Դրմբոնի ու Կահաշենի հանքերը խլելն է։