«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2026թ․ արտադրական ծրագրերով նախատեսված պլանային պրոֆիլակտիկ և նորոգման աշխատանքներն իրականացվել են ամբողջական ծավալով և հաստատված ժամանակացույցի համաձայն, հանրապետության գազամատակարարման համակարգը պատրաստ է աշուն-ձմեռ 2026–2027 թթ. ժամանակահատվածին։
Գազափոխադրման համակարգ
Ամբողջական ծավալով ավարտված են «Ղազախ-Երևան» 700 մմ տրամագծով մայրուղային գազատարի և «Մարալիկ-Կարմրաշեն» 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի կապիտալ նորոգման աշխատանքները: Իրականացվել է հակակոռոզիոն մեկուսիչ ծածկույթի փոխարինում և հատվածների նորոգում՝ խողովակների փոխարինմամբ։ Մայրուղային գազատարների նորոգված հատվածների ընդհանուր երկարությունը կազմել է շուրջ 37 կմ։
Իրականացվել է թվով 6 փականային հանգույցների կապիտալ նորոգում՝ «Մեղրի-Քաջարան», «Ղազախ-Երևան», «Սևան-Ջրաբեր», «Վանաձոր-Ալավերդի» և «Մարալիկ-Կարմրաշեն» մայրուղային գազատարների վրա։ Ներկայում ընթանում են նշված փականային հանգույցներում հեռակառավարման համակարգերի ներդրման աշխատանքներ։
Ավարտված են «Վանաձոր-1», «Արարատ», «Մեղրուտ», «Սարուխան» և «Այգուտ» գազաբաշխիչ կայանների տեխնոլոգիական սարքավորումների համալիր նորոգման աշխատանքները։
Աբովյանի ԳՍՊԿ-ում բնական գազի ներմղման աշխատանքներն ավարտվել են հաստատված ժամանակացույցի համաձայն։ Անհրաժեշտ ծավալով պահեստավորված գազի օպերատիվ պաշարը ձմեռային ժամանակահատվածում պիկային անհավասարությունների պայմաններում։
հուսալի և անխափան գազամատակարարման ապահովման հիմնական գործոններից է։









