Foto

Բաքուն նոտա է հղել ռուսական կողմին` պահանջելով մուտք գործել Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրեր

Ադրբեջանը նոտա է հղել Ռուսաստանին՝ Լեռնային Ղարաբաղում հանքավայրեր այցելելու արգելքի պատճառով։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

 Ադրբեջանական կողմը նախօրեին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Դրմբոն և Կաշեն բնակավայրեր այցելելու մտադրություն է ունեցել մոնիտորինգի համար ռուսական խաղաղապահ զորամիավորման  հրամանատարությանը ուղարկված նամակի հիման վրա։

 Սակայն հանքարդյունաբերական ընկերության աշխատակիցները և մոտակա բնակավայրերի բնակիչները արգելափակել են ադրբեջանցիների մուտքը հանքավայրերի տարածք։  Այդ կապակցությամբ որոշվել է հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։