Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Այս մասին նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում:
«Շնորհակալություն հրավերի համար: Գնահատում եմ կարճ փոխանակման հնարավորությունը նախարար Մևլութ Չավուշօղլուի և այլ պաշտոնյաների հետ:
Կարծում եմ՝ Թուրքիան շատ բան ունի առաջարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ կարգավորմանն աջակցելու համար»,-գրել է նա:









