Foto

Մինչև տարեվերջ ԵԱՏՄ երկրներն ու Իրանը ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր կստորագրեն

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) եւ Իրանը մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի վերջին տասնօրյակը համաձայնագիր կստորագրեն ազատ առեւտրի գոտու մասին։ Այս մասին հայտնում է Tehran Times-ը՝ հղում կատարելով համաձայնագրի նախապատրաստման իրանական բանակցային խմբի ղեկավար Միր-Հադի Սեյեդիին։

«Միր-Հադի Սեյեդիին՝ ԵԱՏՄ երկրների ու Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրի նախապատրաստման իրանական բանակցային խմբի ղեկավարը հայտնում է, որ երկու կողմերի ներկայացուցիչների կողմից համաձայնագրի ստորագրումը ակնկալվում է Իրանի ընթացիկ օրացույցային ազար ամսի վրջին օրերին», – հայտնում է գործակալությունը։