Foto

Ի՞նչ կլինի, եթե ընդդիմությունը շարունակի հրաժարվել մանդատներից

Պատգամավորության ընդդիմադիր թեկնածուները, մեկը մյոսի ետևից, հրաժարվում են վերցնել իրենց պատգամավորական մանդատները։ Բանն այն է, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը դուրս է գալիս Ազգային ժողովից։ Կարծես թե, «Հայաստան» դաշինքի անկուսակցական հատվածը, որը Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն են, ևս հրաժարվում են մանդատները վերցնել՝ դրանք թողնելով միայն «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը։ Քաղաքական առումով ընդդիմությունը, հավանաբար, պայքարի նոր փուլ է թևակոխում՝ Խորհրդարանում ներկայությունից չհրաժարվելով, և  այնտեղ թողնելով միայն մեկ՝ գաղափարական կուսակցության։

Իսկ ի՞նչ կլինի իրավական առումով,  եթե ընդդիմությունը շարունակի հրաժարվել մանդատներից միչև վերջին պատգամավորը։ Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի խոսքով՝ մանդատները մնում են թափուր։ Այն հարցին, որ այդ դեպքում բավարար թվով ընդդիմություն չի լինում ԱԺ-ում, Գրիգորյանը պատասխանեց․ «Օրենսդրական կարգավորման համաձայն՝ պետք է իշխող ուժը չունենա 70 տոկոս և ավելի ներկայացվածություն Խորհրդարանում։ Այս դեպքում մանդատը մնում  է թափուր, բայց այն ընդդիմադիր մանդատ է։ Ուստի օրենսդրական առումով որևէ խնդիր չկա»։

Հեղինակ: Աննա Ավետիսյան