Մոսկվան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման համար։ Այս մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը.
«Ռուսաստանը, անշուշտ, պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ հավելելով, որ եթե հանդիպումից հետո որևէ փոխըմբռնում լինի, ապա այդ մասին կտեղեկացնի։









