• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Չափազանց խիստ մոտեցումները պայմանագրային ծառայության նկատմամբ մի փոքր ժամանակավրեպ են․ Սեյրան Օհանյան

Պրոֆեսիոնալ բանակին անցնելու գաղափարը նոր չէ, Հայաստանի ԶՈՒ կայացման հենց սկզբնական փուլից էլ մենք մտածել ենք դրա մասին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ ելույթ ունենալով Սուրեն Պապիկյանի ներկայացրած օրինագծի վերաբերյալ, որով առաջարկվում է ժամկետային զինծառայողներին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակներում հնարավորություն տալ 6 ամիս ծառայելուց հետո ընտրել 5 տարով պայմանագրային ծառայության անցնելու տարբերակը:

Օհանյանի խոսքով, պայմանագրայինի անցնելու գործընթացը լայն բովոնդակություն ունի, ինչն ընդգրկում է անձնակազմի համալրումը և այն խնդիրները, որոնք կատարում են զինված ուժերը:

Նա նշեց, որ Հայաստանի ԶՈւ-ն դեռ երկար ժամանակ խառը համալրում է ունենալու՝ և՛ պայմանագրային, և՛  ժամկետային ծառայության տեսքով. «Ակնհայտ է, որ երկար տարիներ պայմանագրային ծառայությունը ներդնելով՝ ՊՆ-ն նաև սոցիալական խնդիրներ է լուծել: Հատկապես սահմանային բնակավայրերում պայմանագրային զինծառայողները երկու խնդիր են իրականացրել: Առաջին՝ սահմանների պաշտպանությունը ՝ համալրելով տվյալ տարածքի զորամասերը և սոցիալական խնդիր են լուծել՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ և համապատասխան աշխատավարձ ստացել: Այս պարագայում, չափազանց խիստ մոտեցումները պայմանագրային ծառայության նկատմամբ մի փոքր ժամանակավրեպ է»,-ասաց Օհանյանը:

Նա նաեւ ասաց, որ ժամկետային ծառայությունից պայմանագրայինին անցնելու գաղափարը դեռ 2010 թվականին է առաջ քաշվել, ինքն է դրա հիմնավորումները տվել և կողմ է դրան, սակայն դեմ է երբ զինված ուժերի համալրման գործընթացին տալիս են այս կամ այն անունը՝ «Ես եմ», «Դու ես», «Պաշտպան հայրենյաց» և այլն:

դրանք, ըստ նրա,  ընդամենը պետք է լինի համալրման մեջ ժամկետայինից պայմանագրայինի անցնելու կետը:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև հայտնեց, որ իրենց դաշինքը օրենսդրական փոփոխությանը կողմ  կքվեարկի:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ


    Լուրջ անհամաձայնություններ կան Հորմուզի նեղուցի շուրջ


    Compassus moralis. «Միայն ինքնության թշնամին ավանտյուրա կանվանի մեր անկախության պայքարը». Վարդանյան


    Անահիտ Ավանեսյանն այցելել է երեկվա ողբերգական վթարից տուժած փոքրիկներին


    Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի


    Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի ոսկե մեդալակիր


    Անհրաժեշտ է գործուն միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու հայրենավնաս, ազգակործան երևույթները. Վեհափառ


    #ՊՐՈՖԶՐՈՒՅՑ 28. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԱՆՏԱԺ. ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՔԱՐ


    Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի ռազմանավը փորձել է անցնել դեպի Պարսից ծոց, սակայն իրանական ԶՈւ-ն չի թողել


    Այս դրոշը մեր ձեռքերում է, իսկ Արարատը՝ մեր սրտերում․ «Ուժեղ Հայաստան»

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]