Ադրբեջանն ու Թուրքիան կրկին լայնածավալ զորավարժություններեն
սկսել, այս անգամ արդեն Իրանի հետ սահմանին։ Այդյո՞ք այն ուղղված է Իրանի դեմ, ով բազմիցս
հայտարարել էր, որ տարածաշրջանում սահմանների փոփոխություն թույլ չի տա։ Vesti.am-ի այս և այլ հարցերին պատասխանել
է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
-
Պարո՛ն Վրթանեսյան,
Արդեբեջանը և Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Իրանի հետ սահմանին։ Սա կարո՞ղ
ենք դիտարկել, որպես նախազգուշացում, որ Իրանը չխառնվի հայ-ադրբեջանական սահմանում
տեղի ունեցող հետագա իրադարձություններին։
-
Կարծում եմ, դա կարելի է դիտարկել, որպես ուղերձ Իրանին, որ
իրենք պատրաստ են դիմադրել, և Թուրքիան օգնելու է Ադրբեջանին, եթե սահմանում լինի զինված
բախում։ Ինձ թվում է, սա նաև պատասխան քայլ էր
Իրանի զորավարժություններին։
-
Ադրբեջան-Թուրքիա
այս զորավարժությունների և 44 օրյա պատերազմից առաջ տեղի ունեցածների միջև զուգահեռներ
տեսնո՞ւմ եք։
-
Այո, ոչ մի բան բացառել չի կարելի։ Միշտ ասել եմ՝ ցանկացած նման
ակտիվություն մեզ համար ռիսկեր պարունակում է։
-
Երբ ՆԱՏՕ-ի զորքը
Ուկրանիայի տարածքի միջոցով մոտենում էր Ռուսաստանին, վերջինս դա չհանդուրժեց, արդյունքը եղավ պատերազմը։ Հիմա Թուրքիայի բանակը,
որը ևս ՆԱՏՕ-ի զորքն է, Ադրբեջանի տարածքից կրկին մոտենում է Ռուսաստանի սահմանին։ Այստեղ
Ռուսաստանը մտավախություն պիտի՞ ունենա։
-
Ես վստահ եմ, որ Ռուսաստանը Թուրքիայի ուժեղացմամբ մտավախություն
ունի, բայց հիմա ունի առաջնահերթությունների խնդիր և դա իր համար Ուկրանիան է՝ արևմտյան ուղղությունը։ Ռուսաստանը Թուրքիային դիտարկում
է որպես ՆԱՏՕ-ից առանձին խաղացող և շատ բաների վրա աչք է փակելու, քանի որ այս պահին
այլ խնդիրներ ունի և չի կարող այդպես չանել։









