Լաչինի միջանցքի փակումը խնդրահարույց է: Ռուս խաղաղապահների հետ համատեղ պետք է անենք առավելագույնը, որպեսզի նման միջադեպեր չկրկնվեն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ արձագանքելով օրեր առաջ ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակելուն.
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ արձանագրված է, որ Լաչինի միջանցքը պետք է գործի միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Հայաստան և Արցախ կապը պետք է լինի անխոչընդոտ, ցանկացած խոչընդոտող երևույթ անընդունելի է մեզ համար»,-ասաց Աղաջանյանը:









