Մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։ Նիստը հրավիրվել է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են Ազգային ժողովի հայտարարություն ընդունել այդ կապակցությամբ։
«Պետք է մեր վճռական աջակցությունը հայտնեինք Արցախի մեր հայրենակիցներին։ Մինչ այսօր, որևէ իրավական ակտով Արցախի հանրապետությունը վերացված չէ, նա ապրում է, ծանր, վիրավոր, բայց ապրելու ապաքինվելու ուժով ու եռանդով։ Եվ, երբ , որ դուք այսօր ասում եք մենք հանուն արցախցիների ուզում ենք հրաժարվել Արցախի հանրապետությունից, արցախցու ինքնորոշման իրավունքից, դուք նրանց ոչ թե օգնում եք, այլ ծանրագույն հարված եք հասցնում»,- այս մասին ԱԺ-ում մտքերի փոխանակության ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Խոսքն ուղղելով իշխող խմբակցությանը նշեց, որ վերջիններս լավ չեն ճանաչում միջազգային հանրությանը։ «Միջազգային հանրությունը սիրում է արժանապատիվին, իր իրավունքների համար կռիվ տվողին, թեկուզ և վիրավոր, բայց իր տեսակետը պնդող և պաշտպանողին,նրա հետ էլ գործակցում է և օգնում։ Այսօր, դուք հրաժարվում եք համատեղ ընդունել մի կարևոր տեքստ, որի անհրաժեշտությունը բոլորդ գիտեք և դա ճիշտ եք համարում։ Մենք, այսպիսով Ադրբեջանին ավելի ենք մղում հարձակման։ Երբ Շուշիում պարում էիք, չէիք մտածում Հայաստանի որևէ նախագահ որևէ տարի կամ առիթով Շուշիում չի պարել և ուղիղ եթերով չի հեռարձակել։ Բա ինչո՞ւ չէիք մտածում, որ Հայաստանի որևէ ղեկավար, չի արել Արցախը Հայաստան է և վերջ։ Բա, մտածեիք․․․ »։