Լեհաստանի Նախագահն իր երկրի Ազգային հավաքականի խաղն Արգենտինայի ընտրանու հետ, դիտել է Վարշավայում` նախագահական պալատ հրավիրելով երեխաների, իսկ Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, օտար երկրների ֆուտբոլային հավաքականների հանդիպումը դիտելու համար, մեկնել է Կատար։ Այս մասին ֆեյբուքի իր էջում գրել է քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Կարելի էր պարզապես սրանց ձրիակեր անվանել, սակայն այսքան մարդու կյանք կերած, հայրենակործան ու ազգակործան պատուհասների համար դա կոմպլիմենտ կլինի։
Հ.Գ. Եթե սրանց պետության հաշվին պետք է բժիշկ հատկացնել, ապա դա պետք է լինի միայն դատաբժիշկ։ Սրանց պատիժը չպետք է շատ ուշանա»,-գրել է նա։









