Foto

13 զինծառայողի դիերի նույնականացման ավարտուն արդյունքները կլինեն մոտ օրերին.Անահիտ Ավանեսյան

Հայաստանին փոխանցված 13 զինծառայողի դիերի նույնականացման ավարտուն արդյունքները կլինեն մոտ օրերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը.

«Հայաստանին փոխանցված 13 զինծառայողի դիերի նույնականացման գործընթացը սկսվել է, փորձաքննությունները այս պահին ընթանում են։ Մոտակա օրերին կունենանք ավարտուն արդյունքներ, նախորդ փորձաքննությունների ցիկլը վաղուց ավարտվել է, մարմինները հուղարկավորվել են»,- ասաց նախարարը։

Ավանեսյանի խոսքով՝ ընդհանուր փորձաքննությունները մեկ շաբաթվա ընթացքում են իրականացնում, ավարտում և արդյունքները փոխանցում քննչական մարմիններին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 28-ին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհված 13 հայ զինծառայողի մարմին։