«Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանը գրել է. «Վերջապես լավ նորություն հայ թատերական աշխարհի համար!!!
Սուրճ խմեցի, բաժակ նայողը ասեց, որ Ավինյանը պատրաստվում ա մոտակա ժամանակ լուծարի «Մհեր Մկրտչյան» թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը, այսինքն` ինձ:
Բաժակ նայողը ասեց, որ չեն մարսել «Իշխանություն-2» ֆիլմը:
Բաժակ նայողը ասեց նաև, որ քաղաքապետարանը օգտագործելու է պրիմիտիվ երկքայլանի կոմբինացիա:
Իհարկե իմ կողմից վայնասուն չի լինելու` 50-նն անց մարդ եմ` կյանքում ինչ-որ բան արած:
ՀԳ. Գեղարվեստական ֆիլմ նայելուց առաջ մարսողական խմեք»:









