Foto

ՌԴ խաղաղապահները կոչ են արել Բաքվին՝ կասկածի տակ չդնել իրենց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում գործող Ռուսաստանի խաղաղապահները հետևում են հրադադարի պահպանմանը խաղաղապահների դիտարկող հենակետերի միջոցով՝ օբյեկտիվ վերահսկողության տեխնիկայով, որը հնարավորություն է տալիս վերահսկել իրավիճակը օրվա ցանկացած ժամին։ Այս մասին ասված է Արցախում Լեռնային Ղարաբաղի խաղաղապահ միավորման հայտարարությունում, որի հասցեատերը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է։

«Վատ չէր լինի, եթե Ադրբեջանի ՊՆ-ն կասկածի տակ չդներ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ միավորման գործողությունները, այլ տեղում սերտ համագործակցությամբ աշխատանք կատարերտարածաշրջանում խաղաղության պահպանման համար», - ասված է հայտարարությունում։

Ադրբեջանական իշխանություններին դուր չի գալիս այն հանգամանքը, որ ՌԴ խաղաղապահներն իրենց պաշտոնական տեղեկանքներում արձանագրում են Բաքվի սադրանքները՝ ուղղված Արցախի խաղաղ բնակչության դեմ։