Foto

Հայաստանի գավաթ. Կիսաեզրափակիչի զույգերը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Վիճակահանության արդյունքում հայտնի են դարձել զույգերը:  

«Անդրանիկ» - «Ուրարտու»
«Արարատ-Արմենիա» - «Նոա»

Դիմակայությունները բաղկացած կլինեն 2 մրցավեճից։  «Անդրանիկը» եւ «Արարատ-Արմենիան» առաջին խաղերում կլինեն տանտերերը։

 Հանդիպումների օրերն ու ժամերը հայտնի կդառնան ավելի ուշ։ 

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում «Անդրանիկը» ընդհանուր 5։2 հաշվով գերազանցել էր «Սյունիքին», «Արարատ-Արմենիան» 3։0 հաշվով պարտության էր մատնել «Շիրակին»։  

NEWS.am SPORT