Առողջապահության նախարարությունը պատրաստում է հերթական օպտիմալացումը։
Այս անգամ միավորվում են Այրվածքաբանության ազգային կենտրոնն ու Մաշկաբանության իստիտուտը,
որոշ մասն էլ միանում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին։ Սակայն սա դեռ
վերջնական չէ։ Ասում են՝ նախագիծ է, որը քննարկումների փուլում է։ Նախարարի մամուլի քարտուղար
Հռիփսիմե Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե Արյվածքաբանության կենտրոնը ո՞ր ԲԿ-ին է միանում,
կամ ո՞ր բաժինը՝ որին, ինչին ի պատասխան Խաչատրյանն ասաց․ «Վերամիավորման մեխանիզմները
քննարկման փուլում են։ Նախարարության նման
փոփոխությունները միտված են միայն ու միայն մասնագիտական ներուժի համախմբմանը, ուժեղացմանը,
զարգացմանը, բայց որ ամենակարևորն է՝ պացիենտի համար է արվում ամեն բան։ Նախ՝ ծառայությունների
հասանելիություն, հետո` բուժօգնություն առավել բարձր մակարդակում՝ հաշվի առնելով նաև
հիվանդանոցային պայմանները»։ Հետաքրքրական է, որ դեռ նույնիսկ նախագիծ չդարձած միտքը
գնահատվում է պացիենտի շահից ելնելով՝ չիմնանալով, թե կենտրոնի ճակատագիրն ի՞նչ է լինելու։
Որքանո՞վ է նպատակահարմար բաժանմունքների
տարբեր կենտրոններում տեղակայելը՝ ինչը հաստատեց Այրվածքաբանության կենրոնի մեր աղբյուրը։
Ի՞նչ է լինելու բուժանձնակազմի
հետ, նրանց հետ քննարկում եղե՞լ
է, թե՞ ոչ
և այլն։
Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը
Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ աշխատակազմի հետ հանդիպել է փոխնախարարը, տեղյակ
է պահել մտադրության մասին, բայց դեռ չգիտեն, թե ի՞նչ է լինելու, ի՞նչ կազմով և ո՞ւր են
տեղափոխվելու։ Վստահ է, որ կրճատումներ լինելու են։ «Հրաման դեռ չկա, բայց նախգիծը
կա։ Մեզ ասում են, որ ֆինասական խնդիր կա և ճիշտ կլինի, որ միացնեք մեկ այլ կենտրոնի,
որ աշխատելն ավելի որակյալ և մատչելի լինի։ Ոչ մի պլան չկա, թե ի՞նչ ժանամակահատվածում ենք գնալու, ինչքա՞ն աշխատողներ են գնալու, ուղղակի կա նման օրակարգ։
Փոխնախարարը հավելյալ տեղեկություններ չի ասել։ Մյուս շաբաթ գնալու ենք նախարարություն
և Մաշկաբանության իստիտուտ, գնանք տեսնեք,
նոր խոսենք»,-ասաց Բաբայանն՝ իր խոսքում անդադար հորդորելով դիմել նախարարություն։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ բուն այրվածքաբանության
մասը տեղափոխվելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, ամբուլատոր մնացած հատվածը՝ Մաշկաբանության
իստիտուտ։ Սա դեռ որոշված չէ, այսօր էլ կենտրոնի տնօրենի, նախարարի և գլխավոր այրվածքաբանի
հետ նախարարությունում քննարկում է եղել։ Առաջնային տեղում պացիենտի շահն է լինելու
և եթե քննարկումների արդյունքում հասկանան, որ պացիենտը կարող է տուժել, ապա այն կյանքի
չի կոչվի։ Բանն այն է, որ երբ մի կենտրոնի
համալիր մատուցվող ծառայությունը կիսվում է երկու կլինիկայի մեջ, արդեն իսկ տարակուսանք
է առաջացնում։
Նկատենք, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնի մի մասնաշենքը դեռ 2019թ-ին վարձակալության տրվեց «Մեդ լայն» ԲԿ-ին։ Այդ գործընթացն անաղմուկ չանցավ և նույնիսկ այն ժամանակ նորանշանակ տնօրեն Գևորգ Սիմոնյանն աշխատակիցներ կրճատեց, եղան վեճեր, նկատողություններ, որոնք հետագայում վիճարկվեցին դատարնում և այլն։ Այն ժամանակ կենտրոնի լաբորատորիայի վարիչ Դավիթ Գրիգորյանին, ով գիտական աստիճան ուներ, առաջարկվեց բանվորի կամ տեխնիկի հաստիք։ Դեռ այն ժամանակ բժիշկ գիտնականը պնդում էր, որ կրճատումները պայմանավորված են «Մեդլայն» ԲԿ-ին տարածք վաճառելով և հետո էլ մնացածն են տալու։ Դավիթ Գիրգորյանը Vesti.am-ին ասաց որ նախարարության որևէ գործողության մեջ վաղուց տրամաբանություն չի փնտրում և բնականաբար այս գործողություններից միայն ու միայն պացիենտն է տուժելու։









